Տավուշի մարզում այրվում է բուսածածկույթ․ հրդեհաշիջում է իրականացնում 296 փրկարար Zarkerak - Տավուշի մարզում այրվում է բուսածածկույթ․ հրդեհաշիջում է իրականացնում 296 փրկարար
Zarkerak Zarkerak - Տավուշի մարզում այրվում է բուսածածկույթ․ հրդեհաշիջում է իրականացնում 296 փրկարար
Տավուշի մարզում այրվում է բուսածածկույթ․ հրդեհաշիջում է իրականացնում 296 փրկարար

Տավուշի մարզում այրվում է բուսածածկույթ․ հրդեհաշիջում է իրականացնում 296 փրկարար

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Նոյեմբերի 22-ին և 23-ին Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգեր են ստացվել «Գալավինո» թաղամասի մոտակա սարում և Նավուր բնակավայրի «Սռտնի» կոչվող հանդամասում բռնկված հրդեհների վերաբերյալ։ Այդ մասին հայտնում են ՆԳՆ ՓԾ-ից:

Ահազանգերին օպերատիվորեն արձագանքել են ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչությունների, հրշեջ-փրկարարական ջոկատներից ութ օպերատիվ խումբ և երկու մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Դիլիջան համայնքի «Կազաչի» կոչվող հանդամասում, որտեղ հրդեհաշիջում են իրականացնում 234 փրկարարական ծառայող․ աշխատանքներին ներգրավվել են նաև էկոպարեկային ծառայության 28 աշխատակից։

Նավուր բնակավայրի «Սռտնի» կոչվող հանդամասում հրդեհաշիջում են իրականացնում 62 փրկարարական ծառայող․ աշխատանքներին ներգրավվել են նաև էկոպարեկային ծառայության 40 աշխատակից և գյուղի 53 բնակիչ։

Կտրվի լրացուցիչ տեղեկություն։

24 Նոյեմբեր, 2025 14:20
Վեր