Ալեն Սիմոնյանը Լուիս Գրասայի ուշադրությունն է հրավիրել Ադրբեջանում գտնվող գերիների խնդրին Zarkerak - Ալեն Սիմոնյանը Լուիս Գրասայի ուշադրությունն է հրավիրել Ադրբեջանում գտնվող գերիների խնդրին
Zarkerak Zarkerak - Ալեն Սիմոնյանը Լուիս Գրասայի ուշադրությունն է հրավիրել Ադրբեջանում գտնվող գերիների խնդրին
Ալեն Սիմոնյանը Լուիս Գրասայի ուշադրությունն է հրավիրել Ադրբեջանում գտնվող գերիների խնդրին

Ալեն Սիմոնյանը Լուիս Գրասայի ուշադրությունն է հրավիրել Ադրբեջանում գտնվող գերիների խնդրին

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը նոյեմբերի 24-ին հանդիպել է ԵԱՀԿ ԽՎ փոխնախագահ, ԵԱՀԿ ԽՎ Հարավային Կովկասի հարցերով հատուկ ներկայացուցիչ Լուիս Գրասայի (Պորտուգալիա) հետ: ԵԱՀԿ ԽՎ փոխնախագահը դրական է գնահատել Հայաստանում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումները` նշելով, որ իրենք շարունակելու են աջակցել այդ գործընթացին: Այդ մասին հայտնում են ԱԺ-ից:

Զրուցակիցների քննարկումների առանցքում են եղել ՀՀ-ԵՄ համագործակցությանը, ինչպես նաև Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին և տարածաշրջանային զարգացումներին վերաբերող հարցերը:

Ալեն Սիմոնյանը Լուիս Գրասայի ուշադրությունն է հրավիրել նաև Ադրբեջանում գտնվող գերիների, ապօրինի պահվող և անհայտ կորած համարվող անձանց խնդրին:

24 Նոյեմբեր, 2025 16:00
Վեր