Իջևանի անտառտնտեսությունում բռնկված հրդեհը մարվել է Zarkerak - Իջևանի անտառտնտեսությունում բռնկված հրդեհը մարվել է
Zarkerak Zarkerak - Իջևանի անտառտնտեսությունում բռնկված հրդեհը մարվել է
Իջևանի անտառտնտեսությունում բռնկված հրդեհը մարվել է

Իջևանի անտառտնտեսությունում բռնկված հրդեհը մարվել է

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Սույն թվականի նոյեմբերի 23-ին, ժամը՝ 21։30-ին, ՇՄՆ էկոպարեկային ծառայության Տավուշի մարզային վարչության աշխատակիցներն ահազանգ են ստացել, որ ՇՄՆ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Իջևանի անտառտնտեսություն» մասնաճյուղի Իջևանի անտառպետության 6-րդ և 7-րդ պահաբաժինների վերևի սարում հրդեհ է առաջացել։

ՇՄՆ էկոպարեկային ծառայությունից տեղեկացնում են, որ մինչ ՆԳՆ փրկարար ծառայության դեպքի վայր ժամանելը ՇՄՆ էկոպարեկային ծառայության աշխատակիցները և Հովք բնակավայրից կամավորները կանխել են կրակի առաջխաղացումը, իսկ ՆԳՆ փրկարար ծառայության աշխատակիցներին հաջողվել մարել կրակը՝ կանխելով կրակի մուտքը անտառ:

Հրդեհն ամբողջությամբ մարվել է սույն թվականի նոյեմբերի 24-ին, ժամը՝ 7։40-ին:

Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել են նաև ՇՄՆ էկոպարեկային ծառայության 14 աշխատակից, 8 կամավոր, ՆԳՆ ոստիկանության աշխատակիցներ:

24 Նոյեմբեր, 2025 18:32
Վեր