Սառը օդի լճացումը բարձրացրել է օդի աղտոտվածությունը․ դիտվել է ազոտի և ծծմբի երկօքսիդների կոնցենտրացիաների աճ Zarkerak - Սառը օդի լճացումը բարձրացրել է օդի աղտոտվածությունը․ դիտվել է ազոտի և ծծմբի երկօքսիդների կոնցենտրացիաների աճ
Zarkerak Zarkerak - Սառը օդի լճացումը բարձրացրել է օդի աղտոտվածությունը․ դիտվել է ազոտի և ծծմբի երկօքսիդների կոնցենտրացիաների աճ
Սառը օդի լճացումը բարձրացրել է օդի աղտոտվածությունը․ դիտվել է ազոտի և ծծմբի երկօքսիդների կոնցենտրացիաների աճ

Սառը օդի լճացումը բարձրացրել է օդի աղտոտվածությունը․ դիտվել է ազոտի և ծծմբի երկօքսիդների կոնցենտրացիաների աճ

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Պայմանավորված վերջին օրերին անտիցիկլոնի կենտրոնի առկայությամբ, օդի տուրբուլենտականության դադարով, քամիների բացակայությամբ` Արարատյան գոգավորությունում նկատվում է սառը օդի լճացում, որն իր հետ բերել է օդի աղտոտվածության մակարդակի բարձրացում։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունից:

 

«Մասնավորապես, դիտվել է ազոտի և ծծմբի երկօքսիդների կոնցենտրացիաների աճ, իսկ փոշու կոնցենտրացիայի էական փոփոխություն չի դիտվել:

 

Առաջիկա 5 օրերին օդերևութաբանական իրավիճակում էական փոփոխություններ չեն սպասվում։

 

Անտիցիկլոնի կենտրոնը կշարունակի մնալ հանրապետության տարածքում, ինչի արդյունքում առաջիկա 5 օրերին սպասվում է օդի աղտոտվածության մակարդակի կրկին աստիճանաբար բարձրացում»,- ասված է հաղորդագրությունում։

24 Նոյեմբեր, 2025 19:36
Վեր