Նոր նշանակում Քննչական կոմիտեում Zarkerak - Նոր նշանակում Քննչական կոմիտեում
Zarkerak Zarkerak - Նոր նշանակում Քննչական կոմիտեում
Նոր նշանակում Քննչական կոմիտեում

Նոր նշանակում Քննչական կոմիտեում

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Լևոն Լևոնյանը նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի քննչական բաժնի պետ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ քննչական կոմիտեից:

 

Լևոն Տիգրանի Լևոնյանի կենսագրությունը

Ծնվել է 1989 թվականի հունվարի 16-ին Երևան քաղաքում:

 

Աշխատանքային գործունեություն

2020-2025 թթ. - ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության մարդու դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչության ՀԿԳ քննիչ, ապա՝ ՀԿԳ ավագ քննիչ,

2017-2020 թ. - ՀՀ ազգային անվտանգության ծառայության ավագ քննիչ,

2014-2017 թթ. - ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Երևան քաղաքի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնի ավագ քննիչ,

2012-2014 թ. - ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևան քաղաքի քննչական վարչության Մաշտոցի քննչական բաժնի 2-րդ բաժանմունքի քննիչ,

IX-XI.2012 թ. - ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևան քաղաքի քննչական վարչության Մաշտոցի քննչական բաժնի քննիչ:

 

Կրթություն

2010 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի բակալավրիատը, 2017 թվականին՝ նույն բուհի իրավագիտության ֆակուլտետի մագիստրատուրան:

 

Պարգևներ

Ծառայողական պարտականությունները բարեխղճորեն կատարելու համար խրախուսվել է գերատեսչական տարբեր պարգևներով:

24 Նոյեմբեր, 2025 17:05
Վեր