Հայաստանը բարձր է գնահատում Ռումինիայի հետ հարաբերությունների շարունակական, արգասաբեր զարգացումը. Սարգիս Խանդանյան Zarkerak - Հայաստանը բարձր է գնահատում Ռումինիայի հետ հարաբերությունների շարունակական, արգասաբեր զարգացումը. Սարգիս Խանդանյան
Zarkerak Zarkerak - Հայաստանը բարձր է գնահատում Ռումինիայի հետ հարաբերությունների շարունակական, արգասաբեր զարգացումը. Սարգիս Խանդանյան
Հայաստանը բարձր է գնահատում Ռումինիայի հետ հարաբերությունների շարունակական, արգասաբեր զարգացումը. Սարգիս Խանդանյան

Հայաստանը բարձր է գնահատում Ռումինիայի հետ հարաբերությունների շարունակական, արգասաբեր զարգացումը. Սարգիս Խանդանյան

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Հայաստանը բարձր է գնահատում Ռումինիայի հետ հարաբերությունների շարունակական, արգասաբեր զարգացումը: Մենք կարևորում ենք երկու երկրների միջև խորհրդարանական, միջազգային հարթակներում արդյունավետ համագործակցությունը, բարեկամական խմբերի միջև ծավալվող աշխատանքը: Այս մասին ասել է ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ, Հայաստան-Ռումինիա բարեկամական խմբի ղեկավար Սարգիս Խանդանյանը Ռումինիայի Սենատի արտաքին քաղաքականության հանձնաժողովի նախագահ Տիտուս Կորլացեանի գլխավորած պատվիրակության հետ հանդիպման ընթացքում: Հանդիպումը տեղի է ունեցել նոյեմբերի 24-ին, որին մասնակցել են ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ Էդուարդ Աղաջանյանը և ՀՀ ԱԺ Հայաստան-Ռումինիա բարեկամական խմբի անդամ Սոնա Ղազարյանը:

Սարգիս Խանդանյանը նշել է, որ պատվիրակությունը Հայաստան է այցելել մեր երկրի համար պատմական կարևոր ժամանակաշրջանում: Անդրադառնալով Վաշինգտոնում 2025 թվականի օգոստոսի 8-ին «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագրի նախաստորագրմանը՝ հանձնաժողովի նախագահը նշել է, որ խաղաղություն է հաստատվել, որը նոր հեռանկարներ է բացում ամբողջ տարածաշրջանի համար:

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության և խոսքերի համար՝ Ռումինիայի Սենատի արտաքին քաղաքականության հանձնաժողովի նախագահը ևս կարևորել է Հայաստան-Ռումինիա հարաբերությունների զարգացման խորացումը: Նրա խոսքով՝ երկու երկրների հարաբերությունները դարերի պատմություն ունեն: Տիտուս Կորլացեանը բարձր է գնահատել հայ համայնքի ներդրումը Ռումինիայի պատմական, տնտեսական, քաղաքական և մշակութային զարգացման գործում:

Կողմերն ընդգծել են տարբեր հարթակներում հարաբերությունների զարգացման, խորացման անհրաժեշտությունը:

Անդրադարձ է կատարվել բոլոր հնարավոր ոլորտներում փոխհամագործակցությանը, վիզաների ազատականացման գործընթացին:

24 Նոյեմբեր, 2025 16:54
Վեր