Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
Նոյեմբերի 24-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանն ընդունել է ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի նախագահի տեղակալ Լուիս Գրասային։ Այդ մասին հայտնում են ԱԳՆ-ից:
Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացիկ տարվա օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ձեռք բերված պայմանավորվածություններին՝ ընդգծելով, որ խաղաղության հաստատումը հնարավորություններ է ստեղծում ողջ տարածաշրջանի կայունության և բարգավաճման համար:
.jpg)
Կողմերը կարևորել են խորհրդարանական դիվանագիտության դերը խաղաղության հետագա ամրապնդման, փոխադարձ վստահության հաստատման և հումանիտար խնդիրների հասցեագրման ուղղություններում:
Մտքեր են փոխանակվել ԵԱՀԿ պատասխանատվության գոտում առկա խնդիրների հասցեագրման գործում ԵԱՀԿ դերի բարձրացման վերաբերյալ:

