Նիկիտա Սիմոնյանը կհուղարկավորվի Մոսկվայի Վագանկովյան գերեզմանատանը Zarkerak - Նիկիտա Սիմոնյանը կհուղարկավորվի Մոսկվայի Վագանկովյան գերեզմանատանը
Zarkerak Zarkerak - Նիկիտա Սիմոնյանը կհուղարկավորվի Մոսկվայի Վագանկովյան գերեզմանատանը
Նիկիտա Սիմոնյանը կհուղարկավորվի Մոսկվայի Վագանկովյան գերեզմանատանը

Նիկիտա Սիմոնյանը կհուղարկավորվի Մոսկվայի Վագանկովյան գերեզմանատանը

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

 

ԽՍՀՄ հավաքականի կազմում օլիմպիական չեմպիոն, հայկական ֆուտբոլի լեգենդ Նիկիտա Սիմոնյանի հուղարկավորությունը տեղի կունենա նոյեմբերի 27-ին, Մոսկվայի Վագանկովյան գերեզմանատանը: «Արմենպրես»-ի փոխանցմանբ՝ այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով իր աղբյուրին։

«Նիկիտա Սիմոնյանը կհուղարկավորվի Վագանկովյան գերեզմանատանը», – ասել է գործակալության աղբյուրը։

Սիմոնյանը մահացել է նոյեմբերի 23-ին՝ 100 տարեկանում։ Հրաժեշտի արարողությունը տեղի կունենա նոյեմբերի 27-ին, «Լուկօյլ Արենա»-ում։

Նիկիտա Սիմոնյանը Խորհրդային Միության քառակի չեմպիոն է, Մոսկվայի «Սպարտակ»-ի կազմում երկու անգամ դարձել է ԽՍՀՄ գավաթակիր, Մոսկվայի «Սպարտակ»-ի պատմության լավագույն ռմբարկուն է՝ խփած 160 գոլով։ Նիկիտա Սիմոնյանը Խորհրդային Միության հավաքականի հետ դարձել է 1956 թվականի Մելբուռնի Օլիմպիական խաղերի ոսկե մեդալակիր։

Որպես մարզիչ Նիկտա Սիմոնյանը երեք անգամ դարձել է ԽՍՀՄ չեմպիոն, երեք անգամ էլ հաղթել է ԽՍՀՄ գավաթը։

1992 թվականից Նիկիտա Սիմոնյանը զբաղեցնում էր Ռուսաստանի ֆուտբոլային միության փոխնախագահի պաշտոնը։

1973 թվականին Նիկիտա Սիմոնյանը՝ որպես Երևանի «Արարատ»-ի գլխավոր մարզիչ, հաղթել է ԽՍՀՄ առաջնությունն ու գավաթը։

24 Նոյեմբեր, 2025 15:43
Վեր