Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
Երևանում նոյեմբերի 24-ի ցերեկը, 25-29-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Այս մասին հայտնում են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից:
Մարզերում նոյեմբերի 24-ի ցերեկը, 25-29-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, լուսադեմին Արարատյան և Շիրակի դաշտում սպասվում է կարճատև մառախուղ: Քամին հարավարևմտյան՝ 2-5մ/վ: Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 25-26-ի ցերեկն աստիճանաբար կնվազի 2-3 աստիճանով, այնուհետև էապես չի փոխվի։


