Նորանշանակ հայազգի նախարարն այցելել է Արամ Առաջինին Zarkerak - Նորանշանակ հայազգի նախարարն այցելել է Արամ Առաջինին
Zarkerak Zarkerak - Նորանշանակ հայազգի նախարարն այցելել է Արամ Առաջինին
Նորանշանակ հայազգի նախարարն այցելել է Արամ Առաջինին

Նորանշանակ հայազգի նախարարն այցելել է Արամ Առաջինին

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Լիբանանի կառավարությունում երիտասարդության և սպորտի հարցերի նախարարի պաշտոնում նշանակվելուց հետո հայազգի Նորա Պայրակտարյանն այցելել է Անթիլիասի Մայրավանք և հանդիպել Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ Հայրապետին։ Այս մասին հայտնում են  Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսությունից։ 

Նա, որպես նախարար, առաջինն այցելել է Արամ Առաջինին՝  ստանալու Վեհափառ Հայրապետի հայրական օրհնությունը։

Արամ Առաջինը վստահություն է հայտնել, որ ինչպես Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության և միջ-եկեղեցական շարժման, այնպես էլ կառավարության աշխատանքում իր կարևոր ներդրումը կունենա հայազգի պատգամավորը։

Նորա Պայրակտարյանն ուսումը ստացել է Լիբանանում, իսկ դոկտորականի տիտղոսը՝ Սորգոնի  համալսարանում։ Ներկայումս նա միջազգային հարաբերությունների և իրավունքի դասախոս է ամերիկյան և լիբանանյան համալսարաններում։

Նախարար Պայրակտարյաննը Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության Ազգային Կեդրոնական Վարչության և «Կիլիկիա Վերլուծական Հարթակ»-ի անդամ է։

08 Փետրվար, 2025 22:38
Վեր