Ծառուկյան-Պուլաս գրեփլինգի ռևանշ գոտեմարտը չեղարկվել է Zarkerak - Ծառուկյան-Պուլաս գրեփլինգի ռևանշ գոտեմարտը չեղարկվել է
Zarkerak Zarkerak - Ծառուկյան-Պուլաս գրեփլինգի ռևանշ գոտեմարտը չեղարկվել է
Ծառուկյան-Պուլաս գրեփլինգի ռևանշ գոտեմարտը չեղարկվել է

Ծառուկյան-Պուլաս գրեփլինգի ռևանշ գոտեմարտը չեղարկվել է

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

«Hype Brazil» գրեփլինգի կազմակերպությունը հաստատել է տեղեկությունն այն մասին, որ Արման Ծառուկյանի և Ջորջիո Պուլասի միջև մարտի 11-ին Բրազիլիայում նախատեսված ռևանշը չեղարկվել է:

Մարզիկների միջև գրեփլինգի կանոններով առաջին դիմակայությունը կայացել էր նախորդ հանգստյան օրերին «RAF 6» մրցաշարի շրջանակներում: Այդ ժամանակ հայազգի մարտիկը հաղթանակ էր տոնել միավորներով՝ 5։3 հաշվով։

Չնայած չեղարկմանը՝ Ջորջիո Պուլասը շարունակում է պնդել պատասխան գոտեմարտի անցկացման անհրաժեշտությունը։ Մարզիկը ցանկանում է, որ ռևանշը կայանա հենց «RAF» լիգայի շրջանակներում, որտեղ էլ անցկացվել էր առաջին մենամարտը:

«Իհարկե, նա չի ցանկանում կրկին գոտեմարտել ինձ հետ, քանի որ գիտի՝ պարտվելու է։ Նա զգաց իմ ճնշումը։ Ծառուկյանը հաղթեց միայն տուգանային միավորների հաշվին»,- ասել է Պուլասը։

04 Մարտ, 2026 23:58
Վեր