Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
Ղազախստանի Հանրապետությունից զինծառայողներ են ժամանել Ադրբեջան՝ մասնակցելու Ադրբեջանի և Ղազախստանի ՌՕՈՒ-ների միջև անցկացվող «Թարլան-2025» համատեղ թռիչքային և մարտավարական զորավարժություններին։
Ինչպես հայտնել են Պաշտպանության նախարարությունից, զինծառայողների դիմավորման արարողությունը տեղի է ունեցել Ադրբեջանի ՌՕՈՒ զորամասերից մեկում:
Ադրբեջանի ՊՆ-ն նշել է, որ հուլիսի 8-ից 10-ը նախատեսված զորավարժությունները նպատակ ունեն բարձրացնելու զինծառայողների մասնագիտական մակարդակը անօդաչու թռչող սարքերի (ԱԹՍ) օգտագործման ոլորտում, ինչպես նաև փորձի փոխադարձ փոխանակման համար են։