Արման Խոջոյանի և Ուզբեկստանի գյուղատնտեսության նախարարի տեղակալի հանդիպմանը նախանշվել են համագործակցության ուղղությունները Zarkerak - Արման Խոջոյանի և Ուզբեկստանի գյուղատնտեսության նախարարի տեղակալի հանդիպմանը նախանշվել են համագործակցության ուղղությունները
Zarkerak Zarkerak - Արման Խոջոյանի և Ուզբեկստանի գյուղատնտեսության նախարարի տեղակալի հանդիպմանը նախանշվել են համագործակցության ուղղությունները
Արման Խոջոյանի և Ուզբեկստանի գյուղատնտեսության նախարարի տեղակալի հանդիպմանը նախանշվել են համագործակցության ուղղությունները

Արման Խոջոյանի և Ուզբեկստանի գյուղատնտեսության նախարարի տեղակալի հանդիպմանը նախանշվել են համագործակցության ուղղությունները

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում անցկացվող Պարենի և գյուղատնտեսության միջազգային համաժողովի՝ Global Forum for Food and Agriculture (GFFA) շրջանակներում հանդիպում է ունեցել Ուզբեկստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարի տեղակալ Ալիշեր Շուկուրովի հետ։ Այդ մասին հայտնում են Էկոնոմիկայի նախարարությունից:

 

 

Զրուցակիցներն անդրադարձել են ջրային ռեսուրսների արդյունավետ օգտագործման անհրաժեշտությանը՝ ընդգծելով ջրի կառավարման ժամանակակից և կայուն մոտեցումների կարևորությունը գյուղատնտեսության ոլորտում արտադրողականության բարձրացման, կլիմայական մարտահրավերներին դիմակայելու և երկարաժամկետ զարգացման ապահովման համատեքստում։

 

Հանդիպման ընթացքում քննարկվել են գյուղատնտեսության ոլորտին առնչվող մի շարք հարցեր, ինչպես նաև նախանշվել են համագործակցության հնարավոր ուղղությունները։

 

18 Հունվար, 2026 10:26
Վեր