ՀՀ իշխանությունը Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու նկատմամբ որևէ բռնաճնշում չի ձեռնարկել. Սարգիս Խանդանյան Zarkerak - ՀՀ իշխանությունը Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու նկատմամբ որևէ բռնաճնշում չի ձեռնարկել. Սարգիս Խանդանյան
Zarkerak Zarkerak - ՀՀ իշխանությունը Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու նկատմամբ որևէ բռնաճնշում չի ձեռնարկել. Սարգիս Խանդանյան
ՀՀ իշխանությունը Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու նկատմամբ որևէ բռնաճնշում չի ձեռնարկել. Սարգիս Խանդանյան

ՀՀ իշխանությունը Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու նկատմամբ որևէ բռնաճնշում չի ձեռնարկել. Սարգիս Խանդանյան

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

«Շատ տարակուսելի է, որ կրոնական կազմակերպությունը կամ ինստիտուտը, որի անունն է Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցի, իր գլխավոր ժողովներից մեկը կազմակերպում է ՀՀ-ից դուրս, սա է նաև փաստ այն պնդման, որ այդ մարդիկ, որոնք այս որոշումները կայացնում են, իրենց դուրս են դնում ՀՀ-ից»,- լրագրողների հետ ճեպազրույցում անդրադառնալով այն փաստին, որ Եպիսկոպոսաց ժողովը կանցկացվի Ավստրիայում՝ ասաց ՔՊ խմբակցութան պատգամավոր Սարգիս Խանդանյանը:

Խոսելով Եկեղեցու շուրջ ստեղծված իրավիճակի մասին՝ Խանդանյանը նշեց. «Հայաստանի իշխանությունը որևէ ինստիտուտի նկատմամբ, առավել ևս Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու որևէ բռնաճնշում չի ձեռնարկել, հակառակը՝ ձեռնարկվել է Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու բարենորոգման բավականին պոզիտիվ նախաձեռնություն, որին միացել են նաև Եկեղեցու սպասավորներ, եպիսկոպոսաց դասի ներկայացուցիչներ, քահանաներ և այլն»:

Ինչ վերաբերում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության տված խոստումներին և դրանց կատարմանը՝ պատգամավորն ասաց. «2021 թվականին ՔՊ-ն հանրությունից հայցել է մանդատ, որ Հայաստանին բերի խաղաղություն և այդ մանդատը մենք կարող ենք փաստել, որ լիակատար կատարել ենք: 2026 թվականի խորհրդարանական ընտրություններին ՀՀ քաղաքացիները կտան այդ պատասխանը՝ արդյոք մենք կատարել ենք մեր խոստումները, թե՝ ոչ»:

20 Հունվար, 2026 14:09
Վեր