Սնկային վարակներից մինչև կոնյուկտիվիտ ու աղիքային հիվանդություններ. ի՞նչ պետք է իմանալ լողավազաններում ջուրը նետվելուց առաջ Zarkerak - Սնկային վարակներից մինչև կոնյուկտիվիտ ու աղիքային հիվանդություններ. ի՞նչ պետք է իմանալ լողավազաններում ջուրը նետվելուց առաջ
Zarkerak Zarkerak - Սնկային վարակներից մինչև կոնյուկտիվիտ ու աղիքային հիվանդություններ. ի՞նչ պետք է իմանալ լողավազաններում ջուրը նետվելուց առաջ
Սնկային վարակներից մինչև կոնյուկտիվիտ ու աղիքային հիվանդություններ. ի՞նչ պետք է իմանալ լողավազաններում ջուրը նետվելուց առաջ

Սնկային վարակներից մինչև կոնյուկտիվիտ ու աղիքային հիվանդություններ. ի՞նչ պետք է իմանալ լողավազաններում ջուրը նետվելուց առաջ

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

«Առաջին ինդիկատորը ջրի գույնն է, եթե պարզ չէ, աղտոտվածությունը տեսանելի է,  ապա սա վկայում է պոտենցիալ վտանգների մասին»,- Zarkerak.am-ի հետ զրույցում այս մասին ասաց ԵՊԲՀ հիգիենիկ և հակահամաճարակային բաժնի պետ Կարինե Պողոսյանը՝ անդրադառնալով հատկապես ամռան շրջանում ակտիվության ֆոնին  փակ լողավազանների հնարավոր վտանգներին: Մեր զրուցակիցը միևնույն ժամանակ ընդգծեց, որ վերջին տարիներին ոլորտում նկատելի են էական բարեփոխումներ, տեսչական մարմինները հետևողական են, Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնն ունի մշակած կանոններ, մյուս կողմից էլ՝ տնտեսավորղներն էլ շահագրգիռ են  թույլ չտալ, որ իրենց մոտից օգտվողները դուրս գան վարակներով և հիվանդություններով:

Կարինե Պողոսյանի դիտարկմամբ՝ մինչև «ջուրը նետվելն» անզեն աչքով էլ  կարելի է հասկանալ հիգիենիկ ինչ պայմաններում է գտնվում լողավազանը.«Պետք է հատկապես ուշադիր լինել մաքրությանը, ընդ որում՝ ոչ միայն լողավազանի հատվածում, այլ՝ սանհանգույցներում և ցնցուղարաններում, որոնք ևս վարակների տարածման համար կարող են հարմար միջավայր լինել»

«Լողավազաններում առավել հաճախ հանդիպում են աղեստամոքսային վարակի պատճառ հանդիսացող մանրէներ, Հեպատիտ Ա-ի վիրուս: Բացի դա կարող են առաջանալ մաշկի և ականջի վարակներ: Լողավազանում վարակները հիմնականում փոխանցվում են ջուրը կուլ տալու կամ աչքերի ու մաշկի հետ շփվելու դեպքում: Լողավազան այցելող մեկ վարակակիր անձը կարող է բազմաթիվ մարդկանց վարակել՝ հատկապես եթե ջուրը պատշաճ կերպով չի ախտահանվում,  ցնցուղարանները՝ նույնպես»,- բացատրեց համաճարակաբանն ու հավելեց, որ ցնցուղարաններում  ևս կարող են տարածված լինել մաշկային ու սնկային տարբեր վարակներ: Լողավազաններում վարակվելու ռիսկի գոտում են հիմնականում հայտնվում թույլ իմունիտետ ունեցողները, երեխաները, տարեցները, հղիները. այս խմբերի դեպքում  խնդիրներն առավել ընդգծված են լինում:  

«Լողավազաններում վարակվելու հետևանքով երեխաների մոտ արձանագրվում են աչքի բորբոքային ռեակցիաներ, շատ դեպքերում նկատվում է կոնյուկտիվիտ»,- ընդգծեց մեր զրուցակիցը և ավելացրեց.«Կարևոր նշանակություն ունի լողավազաններում օդափոխությունը, եթե այն անբավարար է, դա էլ կարող է նպաստել օդակաթիլային վարակների տարածմանը, նաև օդում քլորի գոլորշիները կարող են գրգռել շնչառական ուղիները, հատկապես՝ երեխաների և ասթմայով հիվանդների դեպքում»:

Նաև նշեց, որ մի այլ ծայրահեղություն էլ ջրի գերքլորացումն է.«Այս պարագայում ջուրը կարող է գրգռել մաշկը, լորձաթաղանթը, առաջացնել մաշկաբորբեր, ալերգիկ ռեակցիաներ»,- ասաց համաճարակաբանն ու հորդորեց նման վայրերում հետևողական լինել նաև անձնական հիգիենային, մասնավորապես ցնցուղ ընդունել ոչ միայն լողալուց հետո, այլ՝ դրանից առաջ:

Մեկ այլ խնդիր էլ ըստ մասնագետի բաց, այսպես ասած, չվերահսկող լողավազաններ են, որոնք կարելի է հանդիպել շատրվաններին կից, շենքերի բակերում.«Դրանց ջուրը չի ֆիլտրվում, չի քլորացվում,  առկա է կենցաղային աղտոտվածություն, կենդանիների, թռչունների արտաթորանք, ուստի սրանք ևս բազմաթիվ վարակների պատճառ կարող են դառնալ, մասնավորապես՝  աղիքային»:  

Մասնագետը հորդորեց նաև որոշակի ախտանշանների դեպքում՝ լուծ, ջերմություն, խուսափել լողավազան գնալուց և միշտ զգոն լինել՝ ջուրը կուլ չտալ, անկախ դրա մաքրության աստիճանից:   

 

Մարիամ Մկրտչյան

23 Հունիս, 2025 14:01
Վեր