Կառավարությունը հաստատել է կերային հավելումների պետական գրանցման, մերժման, կասեցման և դադարեցման կարգը Zarkerak - Կառավարությունը հաստատել է կերային հավելումների պետական գրանցման, մերժման, կասեցման և դադարեցման կարգը
Zarkerak Zarkerak - Կառավարությունը հաստատել է կերային հավելումների պետական գրանցման, մերժման, կասեցման և դադարեցման կարգը
Կառավարությունը հաստատել է կերային հավելումների պետական գրանցման, մերժման, կասեցման և դադարեցման կարգը

Կառավարությունը հաստատել է կերային հավելումների պետական գրանցման, մերժման, կասեցման և դադարեցման կարգը

Կառավարությունն իր այսօրվա՝ հուլիսի 11-ի նիստում հաստատեց կերային հավելումների պետական գրանցման, մերժման, կասեցման և դադարեցման կարգը:

Հիմնավորման մեջ նշվում է, որ ներկայումս Հայաստանում չկա կերային հավելումների գրանցող մարմին և գրանցման համար սահմանված ընթացակարգ, ինչը սահմանային պետական վերահսկողություն իրականացնելու ժամանակ առաջացնում է մի շարք խնդիրներ, իսկ  նախագծի ընդունմամբ կսահմանվի, թե որ մարմինն է իրականացնելու կերային հավելումների պետական գրանցումը և ռեսստրի վարումը։

Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքում անասնաբուժության մեջ կիրառման համար դեղամիջոցների և կերային հավելումների ներմուծումը, փոխադրումն ու օգտագործումն իրականացվում են դրանց՝ անդամ պետությունների լիազորված մարմինների կողմից գրանցման պայմանով, սակայն Հայաստանում կերային հավելումների համար պետական գրանցում իրականացնող մարմնի բացակայության պարագայում տվյալ պահանջի կիրառումը հնարավոր չի իրագործել։

11 Հուլիս, 2024 12:02
Վեր