ՀՀ կառավարությյունը՝ Ստոկհոլմի առևտրային պալատի արբիտրաժային ինստիտուտի որոշման մասին Zarkerak - ՀՀ կառավարությյունը՝ Ստոկհոլմի առևտրային պալատի արբիտրաժային ինստիտուտի որոշման մասին
Zarkerak Zarkerak - ՀՀ կառավարությյունը՝ Ստոկհոլմի առևտրային պալատի արբիտրաժային ինստիտուտի որոշման մասին
ՀՀ կառավարությյունը՝ Ստոկհոլմի առևտրային պալատի արբիտրաժային ինստիտուտի որոշման մասին

ՀՀ կառավարությյունը՝ Ստոկհոլմի առևտրային պալատի արբիտրաժային ինստիտուտի որոշման մասին

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

ՀՀ կառավարությունը «Ստոկհոլմի առևտրային պալատի արբիտրաժային ինստիտուտի 22.07.2025թ. թիվ EA 2025/121 վճռի վերաբերյալ հայտնում է, որ հրատապ գործով քննված հարցերի (վեճի) շրջանակն այլ է, քան ժամանակավոր կառավարիչ նշանակելու որոշման նպատակները և վերջինիս կողմից իրականացվելիք գործողությունների շրջանակը: Մասնավորապես, ժամանակավոր կառավարչի նշանակմամբ հետապնդվող նպատակն է, ի թիվս այլնի,

· միտումնավոր եղանակով էներգետիկ ճգնաժամի ստեղծման ռիսկերի կանխարգելումը,

· հանրային կարգի ապահովումը, պետական անվտանգությանը սպառնացող հնարավոր ռիսկերի վերացումը,

· ՀԷՑ-ում տեղի ունեցած չարաշահումների քողարկման բացառումը և հետագա չարաշահումների կանխարգելումը:

Հարգանքով վերաբերվելով օտարերկրյա արբիտրաժների որոշումներով կիրառվող ապահովման միջոցներին, միևնույն ժամանակ բոլորը պարտավոր են առաջնորդվել նաև ՀՀ օրենսդրությամբ և միջազգային պայմանագրերով, որոնցով սահմանված են արբիտրաժային որոշումների ճանաչման և կատարման կարգերը և ընթացակարգերը»:

23 Հուլիս, 2025 12:32
Վեր