Գողության դեպք՝ «Աղաբաբյանս» հյուրանոցում․ հափշտակել են «iPhone» հեռախոս և ոսկյա վզնոց՝ իր խաչով Zarkerak - Գողության դեպք՝ «Աղաբաբյանս» հյուրանոցում․ հափշտակել են «iPhone» հեռախոս և ոսկյա վզնոց՝ իր խաչով
Zarkerak Zarkerak - Գողության դեպք՝ «Աղաբաբյանս» հյուրանոցում․ հափշտակել են «iPhone» հեռախոս և ոսկյա վզնոց՝ իր խաչով
Գողության դեպք՝ «Աղաբաբյանս» հյուրանոցում․ հափշտակել են «iPhone» հեռախոս և ոսկյա վզնոց՝ իր խաչով

Գողության դեպք՝ «Աղաբաբյանս» հյուրանոցում․ հափշտակել են «iPhone» հեռախոս և ոսկյա վզնոց՝ իր խաչով

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով` նոյեմբերի 12-ին գողության դեպք է տեղի ունեցել Երևանում։ ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Երևան քաղաքի վարչությունում տեղեկություններ են ստացվել, որ Նազարբեկյան թաղամաս թիվ 25/5 հասցեում գործող «Աղաբաբյանս» հյուրանոցային համալիրում որպես հյուր հրավիրված, ՀՀ մարզերից մեկի բնակիչ 29-ամյա Արմինե Ա․-ն, ՀՀ մարզերից մեկի բնակիչ 22-ամյա Սերոբ Հ․-ի կողմից նախորոք ամրագրված համարից գաղտնի հափշտակել է վերջինիս պատկանող «iPhone» մոդելի բջջային հեռախոսը և ոսկյա վզնոցը` իր խաչով։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Սերոբ Հ․-ն, Երևանի քրեական ոստիկաններին հայտնել է, որ նույն օրը ժամը 05։00-ից միչև 10։30-ն ընկած ժամանակահատվածում նշված հասցեում իր կողմից հրավիրված Արմինե Ա․-ն օգտվելով իր քնած լինելու հանգամանքից գողացել է «Iphone» մոդելի բջջային հեռախոսը և մոտ 250 գրամ կշռվող ոսկյա վզնոցը իր խաչով՝ պատճառելով 25 հազար դոլարի վնաս։

Գ․ Շամշյանի տեղեկություններով` Երևանի քրեական վարչության ծառայողների կողմից ձեռնարկված միջոցառումների շնորհիվ, նույն օրը ժամը 20։30-ի սահմաններում Արմինե Ա․-ն հայտնաբերվել, ձերբակալել և տեղափոխել է ոստիկանություն, իսկ գողոնը հայտնաբերվել է։

Դեպքի փաստով կազմվել են փաստաթղթեր, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանի քննչական բաժին։

17 Նոյեմբեր, 2025 12:54
Վեր