Բացառապես կենտրոնանալ քաղաքացիության գործոնի վրա՝ մենք չենք պատրաստվում, մենք պետք է ուսումնասիրենք ու վերլուծենք բոլոր ռիսկերը. Արա Ֆիդանյան Zarkerak - Բացառապես կենտրոնանալ քաղաքացիության գործոնի վրա՝ մենք չենք պատրաստվում, մենք պետք է ուսումնասիրենք ու վերլուծենք բոլոր ռիսկերը. Արա Ֆիդանյան
Zarkerak Zarkerak - Բացառապես կենտրոնանալ քաղաքացիության գործոնի վրա՝ մենք չենք պատրաստվում, մենք պետք է ուսումնասիրենք ու վերլուծենք բոլոր ռիսկերը. Արա Ֆիդանյան
Բացառապես կենտրոնանալ քաղաքացիության գործոնի վրա՝ մենք չենք պատրաստվում, մենք պետք է ուսումնասիրենք ու վերլուծենք բոլոր ռիսկերը. Արա Ֆիդանյան

Բացառապես կենտրոնանալ քաղաքացիության գործոնի վրա՝ մենք չենք պատրաստվում, մենք պետք է ուսումնասիրենք ու վերլուծենք բոլոր ռիսկերը. Արա Ֆիդանյան

Բացառապես 150 հազար դոլարի ներդրման դիմաց չէ, որ կարող են քաղաքացիություն ստանալ, այլ սահմանում ենք նաև այլ չափորոշիչներ։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ոստիկանության պետի առաջին տեղակալ Արա Ֆիդանյանը՝ անդրադառնալով օրենքի նախագծին։ Նշենք, որ Կառավարությունը ներկայացրել է նախագիծ, ըստ որի՝ Հայաստանի տնտեսության մեջ 150 հազար դոլար ներդրած օտարերկրացիները կարող են ՀՀ քաղաքացիություն ստանալ։

«Նախագիծը  շրջանառության մեջ է և դրվել է հանրային քննարկման՝ ստանալու համար այն կարծիքները, դիտարկումները, որոնք հուզում են մեր համաքաղաքացիներին»,- նշեց փոխոստիկանապետը։

Նրա խոսքով՝ սա դեռ նախագիծ է, իսկ առավել մանրամասն դրույթները կսահմանվեն կառավարության համապատասխան որոշմամբ. «Ռիսկերը, որոնք տեսնում են ոչ միայն քաղաքացիները, այլ նաև մենք, հնարավորինս կբացառվեն»,-նշեց Արա Ֆիդանյանը։

Լրագրողի հարցին, թե հնարավո՞ր է, որ ստեղծված հնարավորությունից օգտվեն թուրքեր ու ադրբեջանցիներ, փոխոստիկանապետը նշեց, որ նախ սահմանվելու է սահմանափակ թվով մարդկանց քաղաքացիության տրամադրում. «Ազգություն չենք կարող սահմանել օրենքում, սակայն բոլոր ռիսկերը միանշանակ հաշվի են առնվելու: Այստեղ շատ հարաբերական է Ադրբեջանի քաղաքացի ասվածը՝ տրամաբանությամբ կարող է օրինակ ադրբեջանցի լինել, բայց ՌԴ քաղաքացիություն ունենալ, հետևաբար բացառապես կենտրոնանալ քաղաքացիության գործոնի վրա՝ մենք չենք պատրաստվում, մենք պետք է ուսումնասիրենք ու վերլուծենք բոլոր ռիսկերը»։

Ֆիդանյանի խոսքով՝ սա միայն Ոստիկանության նախաձեռնությունը չի. «Սա մի շարք գերատեսչությունների համատեղ նախաձեռնության արդյունք է: Պետք չէ ֆիքսվել բացառապես տնտեսության ոլորտի վրա, սահմանում ենք նաև գիտության, կրթության, սպորտի, մշակույթի ոլորտներում: Շատ լավ տեսնում եք, որ օրինակ սպորտի ոլորտում մենք մեծ դժվարություններ ենք ունենում, այս դեպքում նույնիսկ ազգությամբ հայերին կկարողանանք ներգրավել տարբեր տեսակի հավաքականներում: Բայց կրկնեմ՝ սա դեռ նախագիծ է»:

Լրագրողի այն հարցին, թե ինչու է ընտրվել հենց 150 հազար դոլարի չափը, Ֆինդանյանն ասաց. «Մենք ուսումնասիրել ենք արտասահմանյան երկրների փորձը և կան երկրներ, որտեղ հիմնականում 150 կամ 200 հազար շեմն է ներդրված: Եթե մենք ցանկանում ենք իրապես ապահովել գրավչություն, պետք է այս պարագայում նաև կարողանանք ապահովել մրցակցությունը համապատասխան երկրների հետ»:

19 Հոկտեմբեր, 2022 16:51
Վեր