2026-ի մեր բյուջեն շատ ցավեր է լուծելու. Տիգրան Ավինյան Zarkerak - 2026-ի մեր բյուջեն շատ ցավեր է լուծելու. Տիգրան Ավինյան
Zarkerak Zarkerak - 2026-ի մեր բյուջեն շատ ցավեր է լուծելու. Տիգրան Ավինյան
2026-ի մեր բյուջեն շատ ցավեր է լուծելու. Տիգրան Ավինյան

2026-ի մեր բյուջեն շատ ցավեր է լուծելու. Տիգրան Ավինյան

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

«2026-ի մեր բյուջեն շատ ցավեր է լուծելու՝ և կրթության, և բնահապանության  ոլորտում: Նուբարաշենում կես հա անտառածածկ տարածք ենք ստեղծում, Նոր Նրոքում մոտավորապես  30 հա,  հիմնանորոգում ենք և հաջորդ տարի շինարարության են մտնում 13 նոր մանկապարտեզներ»,- ավագանու նիստում այս մասին ասաց քաղաքապետ Տիգրան Ավինյանը՝ ընդգծելով, որ  քաղաքի զարգացման ծրագիրը և բյուջեն ուղղակիորեն իրար հետ փոխկապակված են և անկախ չեն:  

Քաղաքապետը նաև ընդգծեց, որ վերջին տարիներին Երևանի քաղաքապետարանն աննախադեպ ծավալի  բնակարաններ և  բնակարանների գնման վկայականներ է տվել մոտ 70 տասնյակ ընտանիքների, որոնք բնակվում էին 4-րդ կարգի վթարային շենքերում.«Վարդաշենի մասով ինչ պայմանավորրվել ենք վարդաշենիցների հետ, մեր խոստումը պահելու ենք»:  

«Հաջորդ տարի նախատեսում ենք ունենալ նախնական նախագծային հիմնանորոգման պատրաստի փաստաթղթեր Էրեբունի թանգարանի, Կարմիր բլուր թագարանի և «Շենգավիթ» հնավայրի հետ կապված, եթե ունենանք, ենթադրաբար 2027-ի բյուջեում ունենալու ենք մեծ ծավալի նախատեսում»,- նշեց նա:  

23 Դեկտեմբեր, 2025 12:53
Վեր